Մբապե․ Կարեւոր առավելություն է, բայց դեռ շատ աշխատանք կա

0

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է 2:0 հաշվով հաղթանակը իսպանական «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում, որը տեղի է ունեցել Փարիզում։ Մբապեն դարձել է գոլի հեղինակ։

«Առաջին խաղակեսում բարդ էր մրցակցի ճնշումը հաղթահարել։ Յուրաքանչյուրս առանձին կարող էինք ավելի լավ խաղալ։

Երկրորդ խաղակեսում ավելի վստահ էինք եւ հասկանում էինք՝ ինչ պետք է անել։ Կարողացանք գոլեր խփել ամենաառանցքային պահերին։ Գոհ ենք այս արդյունքից, ունենք կարեւոր առավելություն, բայց առջեւում դեռ շատ աշխատանք կա»,- Մբապեի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալ Սոսիեդադ» — ՊՍԺ պատասխան հանդիպումն Իսպանիայում տեղի կունենա մարտի 5-ին։

Leave A Reply

Your email address will not be published.