Լուկա Մոդրիչը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ

0

Մադրիդի «Ռեալի» 38-ամյա խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մտադիր չէ երկարաձգել պայմանագիրն Արքայական ակումբի հետ, հաղորդում է El Larguero-ն։

2012 թվականից «Ռեալում» հանդես եկող Լուկա Մոդրիչի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Ավելի վաղ «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ Մոդրիչը «Ռեալի» եւ ֆուտբոլի լեգենդ է, եւ ինքն էլ կորոշի իր ապագան։

Transfermarkt-ը Լուկա Մոդրիչի տրանսֆերային արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։ Նրա ծառայություններով հետաքրքրված են սաուդյան ակումբներ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուկա Մոդրիչը մասնակցել է 16 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.