Անչելոտին Կրոսին խնդրել է հետաձգել կարիերայի ավարտը

0

Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս ունի համոզել թիմի 33-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսին կարիերայի ավարտը հետաձգել մինչեւ 2025թ․ ամառ, հաղորդում է իսպանական AS-ը։

Տոնի Կրոսի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Անչելոտին Կրոսին խնդրել է հետաձգել կարիերայի ավարտը։

Ավելի վաղ իսպանական մամուլը գրել էր, որ Կրոսը ցանկանում է վերադառնալ Գերմանիայի հավաքական, մասնակցել Եվրո-2024-ին եւ դրանից հետո ավարտել կարիերան։ Կրոսը ազգային թիմում կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում Տոնի Կրոսը «Ռեալի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 22 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.