Ջորկաեֆ․ Ֆրանսիայի հավաքականի իսկական առաջատարը Գրիզմանն է

0

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականի առաջատար է համարում Մադրիդի «Աթլետիկոյի» 32-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանին, թեեւ հիմա թիմի ավագը Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն է։

«Հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամի համար էլ ազգային թիմի իսկական առաջատարը Անտուան Գրիզմանն է։

Հավաքականն ունի ավագ, բայց կա նաեւ առաջատար, եւ այդ դերն իր վրա է վերցնում Գրիզմանը։ Դա այն է, ինչը մեզ օգնում է նվաճել տիտղոսներ»,- ասել է Յուրի Ջորկաեֆը Telefoot-ի եթերում։

55-ամյա Յուրի Ջորկաեֆը Ֆրանսիայի հավաքականում է հանդես եկել 1993-2002 թվականներին՝ դառնալով 1996թ․ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, 1998թ․ աշխարհի չեմպիոն, 2000թ․ Եվրոպայի չեմպիոն, 2001թ․ Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։

Leave A Reply

Your email address will not be published.