«Ռեալի» հետ պայմանագիր կնքած 17-ամյա Էնդրիկի տրանսֆերային արժեքն աճել է 20 միլիոն եվրոյով

0

Բրազիլական «Պալմեյրասում» հանդես եկող 17-ամյա բրազիլացի հարձակվող Էնդրիկի տրանսֆերային արժեքը կես տարում աճել է 20 միլիոն եվրոյով եւ այժմ կազմում է 45 միլիոն եվրո, հաղորդում է Transfermarkt-ը։

Անցած տարվա դեկտեմբերին Էնդրիկի հետ պայմանագիր էր կնքել Մադրիդի «Ռեալը»։ Այն ժամանակ Transfermarkt-ը նշել էր, որ Արքայական ակումբը ֆուտբոլիստի համար վճարել է 37,5 միլիոն եվրո։

Էնդրիկը «Ռեալին» կմիանա 2024թ․ հուլիսին 18 տարեկան դառնալուց հետո։

Բրազիլիայի ավարտված մրցաշրջանում Էնդրիկը մասնակցել է 50 հանդիպման, խփել է 12 գոլ։ 

Leave A Reply

Your email address will not be published.