Յակոբ Արաբոն անձամբ է փոխանցել Կրիշտիանու Ռոնալդուին 2 միլիոն դոլար արժողությամբ Jacob & Co Twin Turbo Furious շքեղ ժամացույցը

0

Կրիշտիանու Ռոնալդուն 2 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Jacob & Co Twin Turbo Furious ժամացույցի հպարտ սեփականատերն է: Լյուքս դասի բրենդի հիմնադիր եւ կրեատիվ տնօրեն Յակոբ Արաբոն անձամբ է նվիրել այս յոթնիշանոց գլուխգործոցը պորտուգալական ֆուտբոլի գերաստղին։

Արաբոն նույնիսկ տեսանյութ է տարածել, որում երեւում է, թե ինչպես է Ռոնալդուին նվիրում շքեղ ժամացույցը՝ մակագրելով այն․ «Ես հարեւանությամբ էի գտնվում, դրա համար որոշեցի անձամբ հանձնել ժամացույցը»։ Հարկ է նշել, որ այս տարվա մայիսին Արաբոն Էր Ռիադում բացել է Jacob and Co.-ի առաջին եւ ամենամեծ ցուցասրահը։ Սա կարող է բացատրել, թե ինչպես նա՝ ժամացույցով «զինված», հայտնվեց Ռոնալդուի կողքին։ 

Twin Turbo Furious-ն իսկապես գլուխգործոց է: 2018 թվականին Արաբո ընտանիքն էլ ավելի առաջ մղեց ժամագործության սահմանները՝ ներկայացնելով ավելի բարդ Twin Turbo Furious մոդելը, որն իր մեջ ներառում է մեկ կոճակով քրոնոգրաֆ եւ ժամանակի տարբերության հաշվիչ:

Մանրակրկիտ դետալներով եւ ուշադրությամբ կառուցված Twin Turbo Furious-ը աչքի է ընկնում 832 զարմանալի բաղադրիչով: 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատյանը զարդարված է 344 սպիտակ ադամանդներով։ Հաշվի առնելով նման ճշգրտությունն ու տպավորիչ գինը՝ զարմանալի չէ, որ գոյություն ունի Twin Turbo Furious-ի ընդամենը 18 օրինակ:

Leave A Reply

Your email address will not be published.