Տեն Հագը կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» ակումբային ռեկորդը

0

Հոլանդացի Էրիկ տեն Հագը 50-րդ հաղթանակն է տարել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում։ Նա 78 խաղում է հասել այդ արդյունքին՝ կրկնելով ակումբի ռեկորդը, հաղորդում է Opta-ն։

Տեն Հագից առաջ 50 հաղթանակ 78 խաղում տարել է անգլիացի Էռնեստ Մենգնալը, որը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 1903-1912 թվականներին։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում 50 հաղթանակի հասել է 81 խաղում, նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերը՝ 92 խաղում։

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով պարտության էր մատնել «Ֆուլհեմին»։

Leave A Reply

Your email address will not be published.