Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է. ինչ է արվում ՀՀ–ում այս ուղղությամբ

0

Հոգեկան առողջությունը մարդու համընդհանուր իրավունք է, որի պահպանումը կենսական է անձի առողջության և բարեկեցության համար:

Ապացուցողական բժշկության հիման վրա ծառայություններ մատուցելու, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությունն ապահովելու նպատակով հաստատվել է «Հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագիրը»`

  • սահմանվել են մասնագետի գործունեության էթիկայի կանոնները,
  • մշակվում են կլինիկական ուղեցույցներ և գործելակարգեր,
  • իրականացվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացներ:

Հաշվի առնելով, որ դեմենցիան ամբողջ աշխարհում հանդիսանում է տարեցների շրջանում հաշմանդամության և ինքնուրույնությունից զրկվելու հիմնական պատճառներից մեկը, հաստատվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը: Նպատակն է հիվանդության վաղ ախտորոշման, բուժման, շարունակական հսկողության և առողջ վարքագծի խթանումը, հիվանդության մասին իրազեկման և տեսանելիության բարձրացումը:

Արտակարգ իրավիճակների ժամանակ հոգեկան առողջության ծանր խնդիրներ ունեցողներն առավելապես խոցելի են և հոգեկան առողջության խնամքի կարիք ունեն։

Հոգեկան առողջության վրա պատերազմի ու բռնի տեղահանման թողած ազդեցությունը հաղթահարելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը, համագործակցելով մյուս գերատեսչությունների, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների հետ, սկսել է գնահատել նաև հոգեկան առողջության կարիքները և ապահովել հոգեբանական աջակցությունն ու անհրաժեշտ հոգեկան առողջության ծառայությունների մատուցումը:

Leave A Reply

Your email address will not be published.