Իսրայելի ապաստարաններից մեկում 2 օր անցկացնելուց հետո Գլյուկոզան վերադարձել է Ռուսաստան

0

Ռուս երգչուհի Նատալյա Իոնովան, որն առավել հայտնի է Գլյուկոզա մականունով, երկու օր Իսրայելի ապաստարաններից մեկում պատսպարվելուց հետո, ընտանիքի հետ վերադարձել է Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով երգչուհու ինստագրամյան էջին։ 

«Շատ շնորհակալ եմ անհանգստության համար, ես, նույնիսկ, չգիտեի, որ բոլորն այդքան անհանգստացած եւ մտահոգված են»,-կիսվել է երգչուհին։ Գլյուկոզան հավելել է, որ ինքը՝ ամուսնու եւ երեխաների հետ բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվա, եւ այժմ տանն է։

Հայտնի է, որ երգչուհին ընտանիքի հետ Իսրայել էր մեկնել ամերիկացի երգիչ Բրունո Մարսի համերգին ներկա լինելու նպատակով։ Այն պետք է կայանար հոկտեմբերի 7-ին՝ Թել Ավիվում, սակայն Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հրետակոծության պատճառով չեղարկվել է։

Leave A Reply

Your email address will not be published.