Միզապարկի քացկեղի խնայող վիրահատություններ տարեց պացիենտների համար

0

Միզապարկի քաղցկեղի վիրահատական բուժման մեթոդը կախված է ուռուցքի փուլից և չափից։ Նախնական փուլում ուռուցքը հեռացվում է տրանսուրետրալ եղանակով՝ միզապարկի պահպանմամբ։ Ավելի ուշ փուլում, երբ ուռուցքն արդեն սերտաճած է միզապարկի պատին, հեռացվում է ամբողջ միզապարկը և աղիքներից ձևավորվում նորը։ Այս վիրահատությունը կատարվում է բաց եղանակով։

Վիրահատական մեթոդներից յուրաքանչյուրն իր հստակ ցուցումներն ունի, ասում է Նաիրի ԲԿ ուրոլոգիայի ծառայության ղեկավար Արմեն Ադամյանը։ Սակայն որոշ դեպքերում, երբ խոսքը տարեց հիվանդների մասին է, որոնք հաճախ սրտանոթային խնդիրներ են ունենում, նախընտրում են մեծ վիրահատության ռիսկի չգնալ, ավելի խնայող մոտեցում են ցուցաբերում։ Այդ դեպքերում էնդոսկոպիկ եղանակով կատարում են միզապարկի մասնահատում, իսկ հեռացված պատի ճարպային հյուսվածքը աստիճանաբար սպիանում է։ Սակայն այս տեսակի վիրահատությունը հնարավոր է անել միզապարկում ուռուցքների միայն որոշակի տեղակայման դեպքում։

«Դա բոլոր տեղերը չես կարող անել։ Առաջնային պատ կարող ես անել և իրա կողքի պատերը։ պատի հետ հեռացնում ենք։ Ինքը մնում է ցանցի նման ճարպային իր հյուսվածքը, և նա գալիս սպիանում է։  

Եվ դա, եթե մենք խոսում ենք ուղեցույցի մասին ուրոլոգիական, մենք կարելի է ասել և կոտրում ենք էդ մի քիչ էդ ուղեցույցը, սենց ասեմ։ Եթե մենք ունենք երկրորդ ստադիան, որ պետք է միզապարկը հեռացվի, ոչ ագրեսիվ ուռուցքների ժամանակ երկրորդ ստադիայի մենք մասնահատման ժամանակ էֆեկտիվությունը ստանում ենք։  Եվ ամենաերկար ապրողը իմ հիվանդներից, որ հիշում եմ. 19 տարի մենք հետևում էինք այդ հիվանդին», – ասում է բժիշկը։

Ադամյանը նշում է. ուրոլոգիան Հայաստանում բժշկության ամենաառաջադեմ ոլորտներից է։ Ուրոլոգները առաջինն են տեղայնացրել միջազգային ուղեցույցները, որոնք նվազեցնում են սխալվելու և վիրահատական բարդությունների հավանականությունը։ Եվ ինքը, Արմեն Ադամյանը, եղել է այս ամենի ակունքներում։

Բժիշկը նաև շագանակագեղձի տրանսուրետրալ մասնահատման, այսպես կոչված ՏՈՒՌ–ի առաջին կատարողներից է Հայաստանում։ Եվ այսօր էլ ամենահաճախը հենց այդ վիրահատությունն է կատարում։ Կենտրոնում դրա համար առկա են բոլոր գործիքները՝ մոնոպոլյար, և բիպոլյար, կա նաև նորագույն լազեր։

Բայց Արմեն Ադամյանի համար ամենահետաքրքիրը միզուկի նեղացման վիրահատության մի տեսակ է, որը մեծ հմտություն է պահանջում։

«Մենք վերցնում ենք անդամի մաշկի լաթը և… սնվող անոթային, առանց ազատ կտրելու մենք ձևավորում ենք պատ։ Մոտավորապես կարող եմ ասել, որ վերականգնել ենք մոտ էսքան տարիներում 30-ից ավելի տենց հիվանդների, որոնց ամենաերկար նեղացումը, ինչքանով հիշում եմ, 12սմ», – ասում է նա։

«Նաիրի» ԲԿ–ում կատարվում են նաև բոլոր անհրաժեշտ ուրոլոգիական ախտորոշիչ հետազոտությունները. ուրոֆլուոմետրիա, ուրետրոսկոպիա, ցիստոսկոպիա և այլն։ Իրականացվում է վիրահատական ամբողջ սպեկտրը: Հիմա, ասում է բժիշկը, գլխավոր նպատակը լազերի ակտիվ կիրառումն է, հատկապես միզաքարային հիվանդության բուժման համար։

Էս վերջերս մենք արսեն ունենք և լազերային ապարատ, որը մեզ մեզ շատ օգնում է ավելի թեթևացնել մարդկանց բուժումը, և գտնվել հիվանդանոցում ավելի կարճ ժամանակ։ Հիմա մեր առաջ մի հարց է դրված՝ ավելի ընդլայնել էդ լազերային ապարատը միզաքարային հիվանդություններով տառապող հիվանդների։

Leave A Reply

Your email address will not be published.