Եղանակը՝ Հայաստանում. օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

0

Հայաստանում օգոստոսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Արմավիրի մարզում օդերևութաբանները երեկոյան ժամերին կանխատեսում են հարավ-արևմտյան քամու ուժգնացում մինչև 13-16 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։

Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 12-14 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +37+39։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +30+35,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +29+33,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +34+36,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11 + 16, ցերեկը՝ + 28 + 33,

Լոռիում՝ գիշերը՝ +13 + 17, ցերեկը՝ + 30 + 33,

Տավուշում՝ գիշերը՝ +17 + 22, ցերեկը՝ + 36 + 39,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10 + 13, ցերեկը՝ + 28 + 31,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +34+38,

Արարատում՝ գիշերը՝ +21 + 24, ցերեկը՝ + 39 + 40,

Արմավիրում՝ գիշերը՝ +18 + 21, ցերեկը՝ + 39 + 40,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +30+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +21+23, ցերեկը՝ +38+40,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +39+41,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +31+33,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +21 + 23, ցերեկը՝ + 37 + 41։

Leave A Reply

Your email address will not be published.