Ծնվել է Սիլվի Բարկովայի առաջնեկը (ֆոտո)

0

Լույս աշխարհ է եկել դերասանուհի Սիլվի Բարկովայի առաջնեկը։ Սիլվին որդի է ունեցել։ Ուրախալի լուրով դերասանուհին կիսվել է իր ինստագրամյան էջում՝ տեղեկացնելով, որ երեխան լույս աշխարհ է եկել երեկ՝ փետրվարի 21-ին։

«Բարի գալուստ այս աշխարհ, իմ տղա»,-գրել է Սիլվին։

Հղիության շրջանում դերասանուհին լուսանկարվել էր NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում ու պատասխանել ապագա փոքրիկին վերաբերող հարցերին։ Սիլվին նշել էր, որ ինքն ու ամուսինը որդու համար Կավիր հնդկական անունն էին ընտրել։

«Առհասարակ, անվան ընտրությունը շատ մեծ նշանակություն ունի մարդու ճակատագրի մեջ։ Աստված, երբ անգամ ծառաների էր ընտրում իր համար, փոխում էր նրանց անունները։ Մեր առաջնեկի անունն ընտրել է ամուսինս, որովհետեւ մենք որոշել էինք, որ եթե աղջիկ ունենանք, անունը ես պետք է ընտրեմ, տղայի դեպքում՝ ինքը։ Կավիր նշանակում է՝ «լույս», «անպարտելի», ու, այո, թող իմ որդին լինի անպարտելի»,-ասել էր Սիլվին։ 

Leave A Reply

Your email address will not be published.