Մահացել է Byrds & Crosby, Stills & Nash-ի հիմնադիր Դեւիդ Քրոսբին

0

81 տարեկանում մահացել է ամերիկացի երգիչ-երգահան եւ The Byrds & Crosby, Stills & Nash ռոք խմբերի հիմնադիր Դեւիդ Քրոսբին։ Այս մասին հայտնում է Variety-ն։ Երաժշտի մահվան պատճառը հայտնի չէ։

Հաղորդվում է, որ Քրոսբիի մահն անակնկալ էր, այդ թվում՝ Twitter-ի նրա հետեւորդների համար, քանի որ նրա վերջին գրառումը եղել է չորեքշաբթի՝ հունվարի 18-ին, դրախտի մասին կատակով մեկնաբանություն էր. «Ես լսել եմ, որ այս վայրը գերագնահատված է»:

Դեւիդ Վան Քորթլենդ Քրոսբին ծնվել է 1941 թվականի օգոստոսի 14-ին Լոս Անջելեսում։ Պատանեկության տարիներին Դեւիդը եւ նրա եղբայր Իթանը սկսել են ելույթ ունենալ Սանտա Բարբարայի ակումբներում ու սրճարաններում, իսկ 1964-ին հանդիպել են ֆոլկ երգիչ Ռոջեր ՄակԳունին, ում հետ նրանք հիմնել են The Byrds-ը, որը դարձավ առաջին ֆոլկ ռոք խմբերից մեկը:

Leave A Reply

Your email address will not be published.