Անչելոտի․ Կարծում եմ՝ «Ռեալում» նոր դարաշրջան է սկսվում

0

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է ներթիմային սերնդափոխության եւ նոր աստղերի մասին։

«Մենք երիտասարդ կազմ ունենք։ Բոլորը խոսում են Բենզեմայի, Մոդրիչի, Կրոսի մասին, բայց մենք պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք մեր երիտասարդներին․ Վինիսիուս, Կամավինգա, Ռոդրիգո, Վալվերդե, Միլիտաո, Տչուամենի, կլինեն նաեւ նորեկներ։

Կարծում եմ՝ «Ռեալում» նոր դարաշրջան է սկսվում։ Նախորդ դարաշրջանը մարմնավորած աստղերը մոտենում են կարիերայի ավարտին, բայց նրանց տեղը գալիս են երիտասարդները։ Անհավանական դարաշրջանից կլինի անցում նորի։ Երբ հեռանան Բենզեման, Կրոսն ու Մոդրիչը, կգան նոր աստղեր։ Սա վերջը չէ, նա նորի սկիզբն է»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է «Ռեալի» կայքը։

Իսպանիայի գավաթի խաղարկությունում «Ռեալը» դուրս է եկել քառորդ եզրափակիչ՝ 3:2 հաշվով կամային հաղթանակ տանելով «Վիլյառեալի» նկատմամբ։

Իսպանիայի Սուպերգավաթի խաղում Արքայական թիմը 1:3 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։

Իսպանիայի առաջնության 16 խաղից հետո «Ռեալը» 38 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար «Բարսելոնայից»։

Leave A Reply

Your email address will not be published.