YouTube-ում «Իշխանություն» ֆիլմի դիտումները անցել են մեկ միլիոնը

0

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ինստագրամյան էջում հայտնել է, որ «Իշխանություն» ֆիլմի դիտումները անցել են մեկ միլիոնը։

Ռեժիաորը հրապարակել է YouTube հարթակում ֆիլմի դիտումների քանակը եւ գրել. Մեկ միլիոն դիտում։

Հիշեցնենք, որ ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան կայացել է այս տարվա նոյեմբերի 9-ին։Եթե առաջին «Իշխանությունը» ներկայացնում էր այն, ինչ արդեն կատարվել էր, երկրորդն արտացոլում է ներկայիս իրավիճակն ու ռեժիսորի կանխատեսումներն ու վերլուծությունները՝ վաղվա մասին։

Ֆիլմում առանցքային դերերով հանդես են գալիս նաեւ Սերգեյ Շակուրովը, Սիրանուշ Լազյանը, Շանթ Հովհաննիսյանը, Արմինե Անդրեասյանը, Միլենա Ավանեսյանը, Արծրուն Չոբանյանը, Մոսո Կարապետյանը եւ այլ ճանաչված դերասաններ։

Leave A Reply

Your email address will not be published.