Անգլիայի բանկը ներկայացրել է նոր թղթադրամների նմուշները`Չարլզ III-ի դիմանկարով (ֆոտո)

0

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը հայտնել էոր թղթադրամների նմուշների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, շրջանառության մեջ կդրվեն 2024 թվականի կեսերին:

«Ինստագրամ» սոցիալական հարթակի միապետի պաշտոնական էջում հրապարակվել են թղթադրամի նմուշները:

«Այսօր Անգլիայի բանկը ներկայացրել է նոր թղթադրամների նմուշները, որոնց վրա պատկերված է Նորին Մեծություն Թագավորը: Ակնկալվում է, որ թղթադրամները Մեծ Բրիտանիայում շրջանառության մեջ կդրվեն 2024 թվականի կեսերին», — գրված է հրապարակված լուսանկարին կից:

Նշվում է նաեւ, որ թղթադրամների վրա միապետի պատկերի առկայությունը համեմատաբար նոր սովորություն է` ի տարբերություն մետաղադրամների, որոնց վրա միապետի պատկերը հայտնվել է 8-րդ դարից սկսված: Թղթադրամների վրա միապետի դիմանկարը առաջին անգամ հայտնվել է 1960 թվականին, ինչը նշանակում է, որ Չարլզ III-ը երկրորդ միապետն է, ում պատկերը հայտնվում է բրիտանական թղթադրամների վրա:

Leave A Reply

Your email address will not be published.