«Լիարժեք ընտանիքի եւ առողջ հարաբերությունների հիմքը կինն է»․ Ծովինար Մարտիրոսյան

0

Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով դասական կերպարում։

«Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում տեղադրված կադրում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, որը համադրել է կաշվե տաբատի, սեւ գույնի ժիլետի, ինչպես նաեւ նույն երանգի երկարաճիտների հետ։ Ծովինարի մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է վառ ու արտահայտիչ շպարին։ Իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ «Լիարժեք ընտանիքի և առողջ հարաբերությունների հիմքը կինն է։ Նա կյանքի շարժիչ ուժն է և տղամարդու ոգեշնչումը բոլոր ժամանակներում», — հրապարակմանը կից մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ Ծովինարը իր հետեւորդներին ներկայացել էր գրավիչ կերպարով: «Ինստագրամ» սոցիալական ցանցում հրապարակված կադրում դերասանուհին կրում էր կաշվե բաճկոն։ Նրա մազերը հավաքված էին, վառ ու ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին մեջբերել էր Գուստավ Ֆլոբերին՝ գրելով․ «Կինը երիտասարդ է այնքան ժամանակ, քանի դեռ նրան սիրում են»:

Leave A Reply

Your email address will not be published.