Ռոմելա Սարգսյանը «Սեւազգեստ կանայք» ֆիլմի նկարահանումներից լուսանկարներ է հրապարակել (ֆոտո)

0

Դերասանուհի Ռոմելա Սարգսյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է տեղադրել՝ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի նկարահանման հրապարակից:

Լուսանկարներում երեւում են հրապարակում ընթացող աշխատանքներն ու կադրեր են դերասանուհու մասնակցությունից: Առաջին կադրում դերասանուհին կրում է սեւ տոպ եւ կաշվե ձեռնոցներ: Արձակված վարսերով եւ մեղմ դիմահարդարմամբ է: Հաջորդող կադրերում Ռոմելա կրում է սեւ դասական զգեստ, բարձրակրունկներ: Կերպարն ամբողջացնում են ալիքավոր հարդարված մազերը:

«Սեւազգեստ կանայք», — լուսանկարներին կից գրել է դերասանուհին՝ նշելով դրանց հեղինակին եւ ֆիլմի ռեժիոսորին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ից մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը, որի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում։

Ֆիլմի իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաեւ հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս նրա սիրուհիների գոյության մասին իմանալով, իսկ կանանցից յուրաքանչյուրը՝ բացահայտելով, որ ինքը միակը չի եղել։ Սյուժեի առանցքային կետերից է նաեւ հանգուցյալի կտակը, որն էլ դառնում է սեւ կատակերգության հետաքրքիր հիմքերից մեկը։

Ֆիլմի գլխավոր դերերում  նկարահանվել են Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։

Leave A Reply

Your email address will not be published.