Հրապարակվել է «Մենյու» երգիծական սարսափի թրեյլերը

0

Searchlight Pictures-ը հրապարակել է «Մենյու» ֆիլմի դեբյուտային թիզերը: Անյա Թեյլոր-Ջոյի եւ Ռեյֆ Ֆայնսի մասնակցությամբ խոհարարական երգիծական սարսափ ֆիլմը կթողարկվի այս աշնանը:

Ըստ սյուժեի՝ երիտասարդ զույգը ժամանում է հեռավոր կղզի՝ նորաձեւ ռեստորան այցելելու համար։ Հաստատությունը ղեկավարում է էքսցենտրիկ խոհարարը, իսկ ռեստորանի ճաշացանկը մի քանի սարսափելի անակնկալներ ունի:

Ֆիլմի ռեժիսորը Մարկ Մայլոդն է։ Պրոդյուսերների թվում է Ադամ Մաքքեյը: Երկրորդ պլանի դերերում հանդես են եկել Հոնգ Չաուն, Ջոն Լեգույզամոն, Ջանեթ ՄաքՏիրը, Ջուդիթ Լայթը եւ այլք։

Ծրագրվում է ԱՄՆ-ում ֆիլմը թողարկել նոյեմբերի 18-ին:

Leave A Reply

Your email address will not be published.