Ինչո՞ւ է մեղրով թեյը վտանգավոր օրգանիզմի համար

0

Որոշ հիվանդությունների դեպքում մեղրի օգտագործումը հակացուցված է։ Այնուամենայնիվ, երբեմն մեղրը վնասակար է դառնում նույնիսկ առողջ մարդու համար, «Երեկոյան Մոսկվա»-յին պատմել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։

Մասնագետի խոսքով՝ մեղրը շատ առումներով նման է շաքարավազին։

«Մեղրն ածխաջրածին է, բարձր գլիկեմիկ ինդեքս ունի եւ դրանով շատ նման է շաքարավազին։ Դրանում կան միկրո եւ մակրո տարրեր, ամինաթթուներ եւ ֆերմենտներ, բայց, այնուամենայնիվ, դա շաքար է։ Այն մարդկանց համար, ովքեր ավելորդ քաշ,ինսուլինի դիմադրություն կամ շաքարախտ  ունեն, մեղրը վտանգավոր մթերք է»,- պարզաբանել է Սոլոմատինան։

Սննդաբանը նշել է, որ մեղրով թեյ չի կարելի խմել ցուրց եղանակին տնից դուրս գալուց առաջ։ Հակառակ դեպքում մրսելու ռիսկը մեծ է, ընդգծեց բժիշկը։

Մասնագետը պարզաբանել է, որ մեղրով տաք թեյն ինքնին վտանգավոր է առողջության համար։

Սոլոմատինան բացատրել է, որ մեղրի տաքացման ժամանակ քաղցկեղածին նյութեր են հայտնվում, ուստի այն չի կարելի տաքացնել կամ ավելացնել թեյի մեջ։ Եթե ​ այն տաք թեյի մեջ ավելացնել, ապա դրանից ֆերմենտներ չեն մնում, այն կորցնում է իր օգտակարությունը եւ ոչ միայն շաքար է դառնում, այլեւ քաղցկեղածին թունավոր հատկություններ է ձեռք բերում:

Առողջ մարդը կարող է օրական մեկ կամ երկու թեյի գդալ մեղր ուտել թեյի հետ կամ ավելացնել կաթնաշոռի եւ յոգուրտների մեջ, եզրափակել է սննդաբանը։

Leave A Reply

Your email address will not be published.