«Ում կարելի է հանդիպել հանրահավաքին»․ Արմեն Գրիգորյանը լուսանկար է հրապարակել Ստրիժենովների հետ

0

Կինոպրոդյուսեր, Ուրախների եւ հնարամիտների ակումբի «ЕРМИ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանն ակտիվորեն մասնակցում է ընդդիմության հանրահավաքներին, որոնց ընթացքում պահանջում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Գրիգորյանը լուսանկար է հրապարակել հայտնի հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովայի, նրա ամուսնու՝ ռեժիսոր Ալեքսանդր Ստրիժենովի եւ դերասան Հրանտ Թոխատյանի հետ։

«Տեսեք, թե ում կարելի է հանդիպել հանրահավաքին»,- լուսանկարը մակագրել է Գրիգորյանը։

Ապրիլի սկզբին ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարուհի Եկատերինա Ստրիժենովան իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Ռուսաստանից Հայաստան է մեկնել ամուսնու ուղեկցությամբ՝ լուսանկարների ու տեսանյութերի շարք հրապարակելով Երեւանից։ Դերասանուհու խոսքով՝ Ուկրաինայում հատուկ գործողությունը սկսելուց հետո ինքը չարակամների կողմից հալածանքի է ենթարկվել, սակայն Հայաստանում լրագրողին ջերմ են դիմավորել։

Leave A Reply

Your email address will not be published.