«Metallica»-ի երկրպագուն ծննդաբերել է Բրազիլիայում խմբի համերգի ընթացքում

0

«Metallica»-ի երկրպագուի մոտ, որը գտնվել է հղիության 39-րդ շաբաթում, սկսվել է ծննդաբերությունը։ NME-ի հաղորդմամբ՝ Ջոյս Ֆիգեյրոյի երկունքի ցավերը սկսել են, երբ խումբը ելույթ էր ունենում Կուրիտիբա քաղաքում։

Երեխան լույս աշխարհ է եկել «Enter Sandman» երգի հնչյունների ներքո։ Փոքրիկին տվել են Լուան անունը։

Ֆիգեյրոն Ինստագրամում հրապարակել է որդու լուսանկարն ու խոստովանել, որ չէր սպասում, որ մայր կդառնար, երբ շոուի ավարտին երեք երգ էր մնացել։ «Ամեն անգամ, երբ ես համերգի եմ գնում, պարտադիր ինչ-որ բան է տեղի ունենում, բայց, կարծում եմ՝ այս անգամ ես գերազանցել եմ ինձ»,- կատակել է կինը։

NME-ի տեղեկություններով՝ «Metallica»-ն տեղեկացել է տեղի ունեցածի մասին եւ երկրպագուի գրառումը տեղադրել սոցիալական ցանցի Stories բաժնում։

Leave A Reply

Your email address will not be published.