«Լիվերպուլը», «Արսենալն» ու «Ռեալը» մտադիր են գնել Պինոյին

0

Անգլիական «Լիվերպուլն» ու «Արսենալը» եւ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված են իսպանական «Վիլյառեալի» 19-ամյա եզրային կիսապաշտպան (վինգեր) Իերեմի Պինոյի ծառայություններով, հաղորդում է El Desmarque-ը։

Իերեմի Պինոյի հրաժարագինը «Վիլյառեալի» հետ պայմանագրով 80 միլիոն եվրո է։ Transfermarkt-ը իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Իերեմի Պինոն մասնակցել է 26 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

Leave A Reply

Your email address will not be published.