Մադրիդի «Աթլետիկոն» չի երկարաձգի պայմանագիրը Լուիս Սուարեսի հետ

0

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» չի երկարաձգի պայմանագիրը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ։ 34-ամյա ֆուտբոլիստը ամռանը կհեռանա արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմից, հաղորդում է El Partidazo de COPE-ն։

Լուիս Սուարեսն այս մրցաշրջանում «Աթլետիկոյի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 9 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Լուիս Սուարեսին երկու տարվա պայմանագիր է առաջարկել ամերիկյան «Ինտեր Մայամին»։

Leave A Reply

Your email address will not be published.