Աթենա Մանուկյանի նոր ֆոտոշարքը՝ NEWS.am STYLE-ի համար ու հարցազրույցը՝ Հայաստան կատարած այցի, «Եվրատեսիլի» ու դժվարությունների մասին

0

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանը, թեեւ ապրում ու ստեղծագործում է Հունաստանում, միշտ սրտում պահում է փոքրիկ Հայաստանը: Երգչուհին, պարբերաբար, այցելում է Երեւան ու փորձում ավելին բացահայտել հայրական կողմից ժառանգած իր արմատների մասին:

Հայաստան կատարած իր հերթական այցի մանրամասները երգչուհին վստահել է NEWS.am STYLE-ին, իսկ Երեւանում եղած ժամանակ, նույնսիկ, հասցրել է լուսանկարվել մեր նոր ֆոտոշարքում: Աթենայի հետ զրուցել ենք նաեւ «Դեպի Եվրատեսիլ»-ում տարած հաղթանակի, անկատար մնացած երազանքի, նորությունների ու ծրագրերի մասին:

Աթենա, ի՞նչն էր քեզ այս անգամ բերել Հայաստան:

Հայաստան այցելելն ինձ համար միշտ առաջնային հարց է եղել, եւ վերջապես ստացվեց այն իրագործել: Այցս հիմնականում գործնական էր, բայց նաեւ շատ էի ցանկանում վայելել Հայաստանը, ժամանակ անցկացնել այստեղի ընկերներիս հետ, անել այն, ինչը չէի հասցրել անել նախորդ այցիս ընթացքում: Պատկերացրեք՝ այդտեղ մեկ շաբաթ եմ եղել, բայց հասցրել եմ անել ավելին, քան ծրագրում էի: Օրական ընդամենը 3 ժամ եմ քնել, բայց վայելել եմ ամեն վայրկյանս…

Վերջին անգամ երկու տարի առաջ էիր այստեղ, երբ դեռ չկար կորոնավիրուսը, չէր եղել պատերազմը… Փոփոխությունները շա՞տ էին քեզ համար:

Անկախ դժվարություններից՝ Հայաստանն իմ աչքերում երբեք չի փոխվում: Բոլորս էլ գիտենք, որ այս երկիրը շատ բաների միջով է անցել, բայց հայտնի փաստ է, որ այստեղ մարդիկ միասնական են եւ միշտ պատրաստ առերեսվելու ցանկացած իրավիճակի: Սա է Հայաստանը, եւ կարծում եմ՝ մարդիկ են այն ավելի գեղեցիկ դարձնում:

Ի՞նչ դեր ունեցավ «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակդ Հայաստանի հետ քո կապի մեջ: Ձեռք բերեցի՞ր նոր ընկերներ, մարդիկ, որոնք ցանկացան քեզ հետ աշխատել:

Առաջին անգամ Հայաստանում եղել եմ 2015-ին, եւ հենց այդ ժամանակվանից էլ շատ ընկերներ ու աջակիցներ եմ այստեղ ձեռք բերել: Ինձ համար շատ կարեւոր է այն փաստը, որ մարդիկ, որոնք ինձ աջակցում են, միշտ են իմ կողքին: Իհարկե, ընդունում եմ, որ հաղթանակից հետո Հայաստանում ավելի շատ մարդ իմացավ իմ անունը, եւ այդ առումով իմ գործն ավելի պատասխանատու դարձավ, քանի որ հիմա ես Հայաստանն ամեն տեղ պետք է ամենապատվավոր ու լավագույն ձեւով ներկայացնեմ:

Աթենա, այստեղ բարեկամներ չունես, ընտանիքդ ու ընկերներիդ մեծ մասն էլ բնակվում են Հունաստանում, բայց զգացվում է, որ Հայաստանը հատուկ տեղ է զբվաղեցնում քո սրտում…

Այո, ես Հայաստանում ոչ մի բարեկամ չունեմ, բայց դա չի խանգարում, որ այստեղ ես ինձ տանը զգամ: Արմատները, ժառանգությունը, արյունը շատ մեծ նշանակություն ունեն: Ես, իսկապես, մեծ կապ եմ զգում այս երկրի հետ՝ մթնոլորտը, մարդիկ… շատ հարազատ են:

Գիտե՞ս շատ հայեր, որոնք հեռու են մեծացել Հայաստանից, մեկ անգամ այստեղ լինելով, անկախ դժվարություններից՝ խոստովանում են, որ կցանկանային այստեղ էլ տուն ունենալ եւ, ժամանակ առ ժամանակ, Հայաստանում ապրել: Քեզ մոտ նման ցանկություն երբեւէ առաջացե՞լ է:

Այո, ես էլ շատ կցանկանայի: Անկախ դժվարություններից՝ մենք այս երկրի մի մասնիկն ենք եւ հպարտանում ենք դրանով: Հուսով եմ՝ մի օր կստացվի այդ նպատակն էլ իրագործել:

Այս դժվարին օրերին ինչպե՞ս ես աշխատում: Արտիստների կյանքը, կարծես, ամենուրեք բարդացել է:

Շարունակում եմ շատ-շատ աշխատել, եւ չնայած սահմանափակումները շատ են՝ փորձում եմ ամեն բան նախապատրաստել, որպեսզի ամբողջովին պատրաստ լինեմ, երբ կյանքը կրկին իր հունով սկսի ընթանալ: Եթե կա ցանկություն, միշտ էլ մի ելք կգտնես:

Վերջերս թողարկեցիր «OMG»երգնուտեսահոլովակըԵրգիհեղինակըհենցինքդեսայստեսահոլովակումնաեւռեժիսորիդերումեսեղելՄիփոքրերգիուդրապատրաստմանմասինկպատմե՞ս:

«OMG»-ն ներկայացնում է արտիստի կյանքի հակառակ կողմը՝ թե ինչպես են մարդիկ քննադատում արտիստին ընդամենը 3 րոպե տեւողությամբ երգից ելնելով, մինչդեռ դա ծնունդն է նրա անքուն գիշերների ու դժվարությունների:

Երգը ոգեշնչում է մարդկանց, որ երբեք չհրաժարվեն իրենց երազանքներից եւ շեշտում, որ բոլորս էլ ստիպված ենք լինում անցնել դժվարությունների միջով, որպեզի իրականացնենք դրանք: Պարզապես պետք է չհանձնվել:

Երաժշտական ասպարեզում լինելը դժվար է, եւ ես փորձել եմ այս երգով հույս փոխանցել բոլոր արտիստներին, որոնք ինձ պես ամեն ինչ սկսել են զրոյից: Երգի համահեղինակներն են նաեւ DJ Paco-ն եւ Էնմարի Էյֆիլդը:

Ցանկացած դժվարություն մի նոր դաս է: Ի՞նչ ես սովորել այս փուլում:

Կյանքում միշտ էլ կան դժվարություններ, բայց ամեն անգամ մենք պետք է աշխատենք տեսնել հարցի դրական կողմերը: Մեր հավատքը միշտ փորձությունների է ենթարկվում, այդպիսով՝ պետք է լինել ուժեղ եւ չհանձնվել: Լավ ժամանակներն անպայման կվերադառնան:

Իսկ այս պահին ի՞նչ երազանքներ ունես:

Ուզում եմ վերջապես թողարկել իմ առաջին ձայնասկավառակը ու գրել նոր, լավ երգեր: Դրան զուգահեռ շատ եմ ցանկանում շարունակել ելույթներ ունենալ ու իմ կարիերայում գրանցել նոր հաջողություններ:

Leave A Reply

Your email address will not be published.