Երեւանը կհյուրընկալի «Led Zeppelin Symphonic» շոուն

0

2022թ․-ի հունիսի 30-ին Երեւանը կհյուրընկալի «Led Zeppelin Symphonic» նախագիծը՝ որպես մեծ նվեր երկրի եւ տարածաշրջանի երաժշտասեր հանրության համար։

Նախագծի կազմում ընդգրկված են հայտնի երգիչներ եւ գործիքային կատարողներ, որոնք հանդես են գալիս սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ:

Շոուի ծրագիրը եւ մասնակիցները հաստատվել են լեգենդար խմբի անդամների կողմից, որոնց թույլտվությամբ էլ այս ազդեցիկ ծրագիրը ներկայացվում է ամբողջ աշխարհում:

Ի դեպ, նախքան այդ  «Կենտրոն» հեռուստաընկերության «Առանց կարծրատիպերի» հաղորդման դեկտեմբերի 18-ին թողարկման ընթացքում «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը հայտնել էր, որ զուգահեռ նոր փառատոն են հիմնում։ Նա նշել էր, որ այն նախատեսված է 20-100 հազար մարդու համար՝ հավելելով, որ առաջին համերգն արդեն նշանակված է․ «Հունիսի 30-ին «Led Zeppelin» խումբն է այստեղ լինելու։ Բացօթյա է դա եւ շատ հետաքրքիր ֆորմատով»։ Երեւանում, սակայն, կկայանա «Led Zeppelin Symphonic» շոուն։

Leave A Reply

Your email address will not be published.