Գեղեցիկ զույգ․ Միշոյի ու կնոջ լուսանկարը

0

ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված է ամուսնու՝ ռեփեր Միշոյի հետ։ Զույգը, որը մեծացնում է որդուն, կադրում ջերմ գրկախառնված է։ Սոնան հրապարակումը չի մեկնաբանել։

Ավելի վաղ  հրապարակված լուսանկարում Սոնան սպիտակ բլուզ էր կրում։ Հաղորդավարուհին արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Սոնա Հովհաննիսյանը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարով՝ վզնոցով։ «Եթե հենց հիմա կարողանայիր լինել աշխարհի ցանկացած վայրում, որտե՞ղ կլինեիր»,- մեկնաբանություններում գրել էր հաղորդավարուհին, իսկ հետեւորդները չէին մոռացել հաճոյախոսություններ գրել նրան. «Տիկնիկ»։


Leave A Reply

Your email address will not be published.