ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վստահ են, որ առաջիկայում թիմը կգլխավորի Զիդանը

0

Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստները վստահ են, որ առաջիկայում թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյին կփոխարինի Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հաղորդում է իսպանական Marca-ն՝ հղում անելով իր աղբյուրներին փարիզյան ակումբում։

Մաուրիսիո Պոչետինոյին հրավիրելու ցանկություն ունի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որը գլխավոր մարզիչի պաշտոնից նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերին հեռացնելուց հետո արգենտինացի մասնագետին համարում է լավագույն տարբերակը։

Զիդանն էլ անցած մրցաշրջանից հետո դեռ մարզչական աշխատանք չունի։ Նա Անգլիայում աշխատելու ցանկություն չունի եւ սպասում է առաջարկների ՊՍԺ-ից կամ Ֆրանսիայի հավաքականից։

Leave A Reply

Your email address will not be published.