Դանի Ալվեսի շնորհանդեսը․ Ամեն գնով ցանկանում էի վերադառնալ, նույնիսկ անվճար խաղալ (վիդեո)

0

«Կամպ Նոու» ստադիոնում տեղի է ունեցել «Բարսելոնա» վերադարձած 38-ամյա բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսի շնորհանդեսը։ Նա ներկայացել է հողաթափերով՝ չխախտելով ավանդույթը։ 2008-ին առաջին անգամ «Բարսելոնային» միանալիս Ալվեսը նույնպես եղել է հողաթափերով։

«Շատ հետաքրքիր ստացվեց իմ վերադարձը։ Ես ակումբի նախագահին հայտնեցի, որ պատրաստ եմ վերադառնալ եւ խաղալ նույնիսկ առանց վարձատրության։ Ես շատ էի ցանկանում վերադառնալ եւ օգնել թիմին։

Նախագահը պատասխանեց, որ որոշումը կընդունի Չավին։ Այդ ժամանակ ես հասկացա, որ Չավին վերադառնում է։ Երբ Չավին զանգեց ինձ, ես ասացի, որ միշտ պատրաստ եմ օգնել»,- ասել է Դանի Ալվեսը։

Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Leave A Reply

Your email address will not be published.