Բացահայտվել է Apple-ի մեքենայի դիզայնը
Vanarama բյուրոյի դիզայներները ստեղծել են ապագա Apple մեքենայի եռաչափ մոդելը՝ հիմնվելով կորպորացիայի կողմից ներկայացված արտոնագրերի վրա: Ապագա մեքենայի կոնցեպտը նկարագրված է ընկերության կայքում, հայտնում է LentaRu-ն։
Արտաքինից բացահայտված մոդելը հիշեցնում է Tesla-ի Cybertrack էլեկտրական փիքափը, բայց ունի ավելի քիչ սուր անկյուններ:
Սրահում գտնվում է մեծ սենսորային էկրան, որի օգնությամբ վարորդը կարող է տեղեկություն ստանալ համակարգից եւ կառավարել ավտո-ֆունկցիաները։ Չնայած այն հանգամանքին, որ մեքենան ունի էլեկտրական շարժիչ եւ ավտոմատ փոխանցման տուփ՝ դիզայներները ցուցադրել են երեք ոտնակ։ «Օգտագործելով Apple-ի կողմից ներկայացված արտոնագրերը՝ մենք ստեղծել ենք Apple Car-ի սպասվելիք դիզայնը»,-հայտնել են ստեղծողները։ Նրանց կարծիքով՝ մեքենայի արտաքին տեսքը կարող է փոխվել մեքենան գործարկելուց առաջ։