«Ամեն վատ բանի համար, որ արել են ինձ հետ». Բրիթնի Սփիրսը պահանջում է իր մորը բանտ նստեցնել

0

Երգչուհի Բրիթնի Սփիրսն ինստագրամյան էջում կրկին հայտարարել է մոր՝ Լին Սփիրսի հանդեպ իր պահանջների մասին։

Նա պահանջել է բանտ նստեցնել նրանց, ովքեր պատասխանատու են իր՝ 13 տարի հոր խնամակալության ներքո գտնվելու համար։ «Նրանք պետք է բանտ նստեն ամեն վատ բանի համար, որ արել են ինձ հետ։ Այո՛, ներառյալ իմ աստվածավախ մայրիկը։ Ես սովոր եմ չհանրայնացնել ընտանեկան խնդիրները եւ լռել, բայց ոչ այս անգամ»,- գրել է Բրիթնի Սփիրսը։

2021թ․-ի նոյեմբերի 13-ին Լոս Անջելեսի դատարանը պաշտոնապես դադարեցրել է Սփիրսի նկատմամբ հոր խնամակալությունը, որը շարունակվում էր 13 տարի։ Աստղը պնդում էր, որ Ջեյմին սահմանափակում էր իր շփման շրջանակը, ստիպում աշխատել, ուժեղ ազդող դեղամիջոց ընդունել եւ թույլ չի տվել հղիանալ։

Բրիթնին արդեն իսկ հայտարարել է, որ հենց մայրն է հորը տվել իր նկատմամբ երկարատեւ խնամակալություն ձեւակերպելու գաղափարը։ Երգչուհին պնդում է, որ մայրը կործանել է իր կյանքը։

Leave A Reply

Your email address will not be published.