Սերխիո Ագուերոն մոտ է կարիերան ավարտելուն

0

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն, հնարավոր է, ստիպված լինի ավարտել կարիերան առողջական խնդիրների պատճառով, հաղորդում է իսպանական AS-ը։

Հետազոտությունները ցույց են տվել, որ ֆուտբոլիստի սրտի խնդիրները սպասվածից ավելի լուրջ են։ Բժիշկները հորդորել են չշտապել խաղադաշտ վերադառնալու հարցում։ Կատալոնական ակումբն ավելի վաղ հայտնել էր, որ սրտի առիթմիայի հետեւանքով Ագուերոն բաց կթողնի երեք ամիս։

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնա» — «Ալավես» խաղում (1։1) Ագուերոն փոխարինվել էր տախիկարդիայի կարճատեւ նոպայի պատճառով։

Առաջին խաղակեսի վերջնամասում 33-ամյա ֆուտբոլիստը ծանր շնչառություն, սրտի կծկումների արագացում էր ունեցել։ 41-րդ րոպեին Ագուերոյի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն։

Leave A Reply

Your email address will not be published.