Սերովի վիճակը վատացել է․ երգչի մոտ շնչառական անբավարարություն է առաջացել

0

Վատացել է Ալեքսանդր Սերովի առողջական վիճակը, որը գտնվում է հիվանդանոցում եւ բուժում է ստանում կորոնավիրուսի դեմ, հայտնում է Telegram-յան 112 ալիքը։ 

StarHit-ը հայտնում է, որ արտիստը ծանր վիճակով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Ախտահարված է թոքերի 50-75 տոկոսը։

Բացի այդ՝ Սերովի մոտ շնչառական անբավարարություն է առաջ եկել։ Դրա հետեւանքով ցանկացած, նույնիսկ նվազագույն ակտիվությունը նրա մոտ շնչահեղձություն է առաջացնում։

COVID-19-ի ընթացքն Ալեքսանդր Նիկոլաեւիչի մոտ բարդանում է ուղեկցող հիվանդության՝ շաքարային դիաբետի հետեւանքով։ Այդ ֆոնին սրտի եւ անոթների հետ կապված խնդիրների առաջացման վտանգ կա։

Բժիշկները երգչին բուժում են հորմոնալ դեղամիջոցներով եւ հակաբիոտիկներով։ Նա գիտակից վիճակում է։

Leave A Reply

Your email address will not be published.