Ջենիֆեր Լոպեսը՝ բոհո ոճի սեքսուալ հագուստով

0

Բոհո ոճը վերադառնում է, բայց ոչ այն տեսքով, ինչպիսին այն հիշում ենք 2000-ականներից: Մոռացեք խճճված բլուզների, ծոպերով բոլերոների եւ խոշոր դեկորատիվ գոտիների մասին։ Այս անգամ էսթետիկային տրվել է սուպեր գլամուրային թարմացում: Չեմենա Քամալիի դեբյուտային հավաքածուն, որն արվել է Chloé-ի համար, սահմանում է ոճի վերադարձը, իսկ Ջենիֆեր Լոպեսը հետեւում է թրենդին՝ կարմիր գորգի վրա։

Մեխիկոյում իր «Ատլաս» ֆիլմի պրեմիերային՝ Ջեյ Լոն ներկայացել է Chloé-ի՝ աշուն-ձմեռ 2024 թվականի հավաքածուի նմուշներից մեկով։ Նա ընտրել է նրբագեղ սպիտակ շերտավոր զգեստ՝ շղարշներով, մինչեւ հատակը հասնող փեշով եւ համարձակ բացվածքով:

Երգչուհին որոշել է բաց թողնել պարանոցի հատվածը՝ ցուցադրելով իր դեկոլտեն։

Նա տեսքն ամբողջացրել է ադամանդե ականջօղերով եւ մարմնագույն բարձրակրունկներով։

Leave A Reply

Your email address will not be published.