Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Մատվիենկո

0

Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկատարեն Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխազդեցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագրի դրույթները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

«Իհարկե, մենք մտահոգված ենք, իհարկե, մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց ընթանա. այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը», – ասել է Դաշնության խորհրդի խոսնակը Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

Ֆորումի հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին։ Ակնկալվում է, որ դրան կմասնակցի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Մատվիենկոյի խոսքով, շատ կարևոր է ցույց տալ պետությունների ղեկավարների վերաբերմունքը ինչպես կանանց օրակարգի, այնպես էլ իրադարձության նկատմամբ»:

Leave A Reply

Your email address will not be published.