Մբապե․ Երբեք չէի մտածի, որ Մեսին կտեղափոխվի ՊՍԺ

0

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն կարծիք է հայտնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխության վերաբերյալ։

«Երբեք չէի մտածի, որ Մեսին կտեղափոխվի ՊՍԺ։ Նա այն ֆուտբոլիստներից է, որոնց հետ խաղալու հույս երբեք չեմ ունեցել։ Չէի հավատում, որ նա երբեւէ կհեռանա «Բարսելոնայից»։

Մեսին ՊՍԺ-ում բոլորի հետ զրուցում է, փորձում է յուրովի ինտեգրվել, նույնիսկ եթե մի փոքր ամաչում է։ Բայց խաղադաշտում նա չի ամաչում»,- Մբապեի խոսքը մեջբերում է L’Equipe-ը։

34-ամյա Մեսին օգոստոսին է «Բարսելոնայից» տեղափոխվել փարիզյան ակումբ՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի 2022թ․ հունիսին։ Նա մտադիր է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում»։

Leave A Reply

Your email address will not be published.