UFC. Արման Ծառուկյանն առաջադիմել է դասակարգման աղյուսակում

0

Ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանն ամերիկացի Խրիստոս Գիագոսի նկատմամբ հաղթանակից հետո UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակում առաջադիմել է մեկ աստիճան և բարձրացել 13-րդ տեղ: 24-ամյա հայ մարտիկը շրջանցել է ղազախ Ռաֆայել Ֆիզիևին:

Սեպտեմբերի 18-ին Լաս Վեգասում տեղի ունեցած խառը մենամարտերի UFC Fight Night 192 մրցաշարում Արման Ծառուկյանը 31-ամյա Խրիստոս Գիագոսին առաջին ռաունդում հաղթել էր տեխնիկական նոկաուտով:

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակը գլխավորում է ամերիկացի Դասթին Պորիեն: Երկրորդ տեղում մեկ այլ ամերիկացի Ջասթին Գեթջին է, իսկ իրանցի Բենեիլ Դարիուշը երրորդն է: Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն 9-րդ տեղում է:

Այս հանգստյան օրերին Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարլ էր 17 հաղթանակը, նա նաև կրել է 2 պարտություն։

Leave A Reply

Your email address will not be published.