Ծնվել է մոդել Էմինա Չունմուլայի եւ հայ միլիոնատիրոջ որդին

0

Մոդել Էմինա Չունմուլայն ու նրա ամուսինը՝ միլիոնատեր Սեմ Նազարյանը, ծնողներ են դարձել․ լույս աշխարհ է եկել նրանց որդին։ Զույգն արդեն իսկ մեծացնում էր երկու դուստրերին՝ Միային եւ Էլլա-Ֆարիային։ Մոդելմ ուրախալի լուրը հայտնել է Ինստագրամյան էջում։

«Իմ փոքրիկ մարդու, դու արդեն շատ բան ես սովորեցրել ինձ, եւ առաջինը համբերությունն էր։ Խոսքն այն մասին չէր, թե երբ ես լույս աշխարհ գալու, այլ այն մասին, թե երբ էիր ցանկանում անել դա։ Դու ինձ սովորեցրել ես, որ կյանքում ոչինչ տեղի չի ունենում, երբ դու դա ցանկանում ես, այլ այն ժամանակ, երբ դրան վիճակված է տեղի ունենալ։ Շնորհակալություն այդ դասի եւ շատ այլ բաների համար»,- լուսանկարը մակագրել է մոդելը։

Leave A Reply

Your email address will not be published.