Ռոնալդու. Ալեքս Ֆերգյուսոնը տեղափոխությանս գլխավոր պատճառներից էր

0

Թուրինի «Յուվենտուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ իր տրանսֆերում մեծ դերկատարում է ունեցել անգլիական ակումբի լեգենդար գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը: Շոտլանդացի մասնագետը գլխավորությամբ 36-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբում խաղացել է 2003-2009-ը:

«Բոլորը գիտեն, որ Ալեքս Ֆերգյուսոնը մեծ դերակատարում է ունեցել իմ՝ 18 տարեկանում «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության հարցում: Ֆուտբոլում նա հոր պես է ինձ համար: Նա շատ է օգնել ինձ, սովորեցրել է շատ բաներ:

Իհարկե, նա մեծ ավանդ ուներ իմ տեղափոխության հարցում: Մենք մշտապես կապի մեջ ենք, նա անհավանական անհատականություն է: Ֆերգյուսոնը շատ է դուր գալիս ինձ: Նա իմ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու հիմնական պատճառներից էր»,- հարձակվողի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Սպասվում է, որ Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդում» նորամուտը կնշի «Նյուքասլի» դեմ Պրեմիեր լիգայի չորրորդ տուրի խաղում, որտ տեղի կունենա սեպտեմբերի 11-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում:

Պորտուգալիայի հավաքականի ավագն անգլիական ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Յուվենտուսը» 5 տարվա ընթացքում 15 միլիոն եվրո կստանա Ռոնալդուի տրանսֆերի դիմաց: Այդ գումարը կարող է ավելանալ ևս 8 միլիոնով՝ կախված նրա ելույթներից:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2003-2009-ին ևս խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդում», որի կազմում անցկացրել է 292 հանդիպում և դարձել 118 գոլի հեղինակ: Նա նաև հասցրել է 4 տարի խաղալ մանչեսթերցիների 48-ամյա գլխավոր մարզիչն Ուլե-Գունար Սուլշերի հետ։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պորտուգալացին դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր, Անգլիական լիգայի կրկնակի գավաթակիր, Անգլիայի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող ու աշխարհի ակումբային չեմպիոն։ 

Ռոնալդուն 2018-ի ամռանն էր միացել «Յուվենտուսին», որի կազմում երկուական անգամ նվաճեց Իտալիայի չեմպիոնի եւ սուպերգավաթակրի կոչումները, մեկ անգամ՝ Իտալիայի գավաթը։ Իտալական ակումբի կազմում հարձակվողն անցկացրել է 133 հանդիպում ու դարձել 101 գոլի հեղինակ: Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև Լիսաբոնի «Սպորտինգում» (2002-2003) և Մադրիդի «Ռեալում» (2009-2018):

Leave A Reply

Your email address will not be published.