Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում. Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը մի խումբ արշավականների հետ Քարե լճից Արագածի գագաթ բարձրանալիս խնդիրներ են ունեցել

0

Մի խումբ արշավականներ այսօր Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս խնդիրներ են ունեցել․ խմբի մեջ են դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 05։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության եւ Աշտարակի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել, որ 10-ից ավելի քաղաքացիներ Քարե լճից դեպի Արագած լեռան գագաթ բարձրանալիս են եղել, երբ նրանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ինչի համար անհրաժեշտ է բժիշկների եւ փրկարարների օգնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Աշտարակի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ինչպես նաեւ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական խումբը։

Ժամը 08։20-ի սահմաններում այդ քաղաքացիները, ովքեր արշավականներ են եղել, հայտնվել են փրկարարների տեսադաշտում, որից հետո փրկարարները մոտեցել են նրանց եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել ու այս պահին էլ խմբի բոլոր անդամներին ուղեկցում են անվտանգ վայր։

Leave A Reply

Your email address will not be published.