Ջենիֆեր Լոպեսը մյուզիքլներ կնկարահանի. երգչուհին պայմանագիր է կնքել «Skydance» եւ «Concord» ընկերությունների հետ

0

Ջենիֆեր Լոպեսի «Nuyorican Productions» կինո եւ հեռուստարտադրությամբ զբաղվող ընկերությունը միավորվել է շուկայում գործընկերների՝ «Skydance» եւ «Concord» ընկերությունների հետ՝ մյուզիքլներ արտադրելու համար (մեծամասամբ՝ հեռուստատեսային, սակայն դրանց մի մասը կարող է լիամետրաժ ֆիլմ դառնալ), հայտնում է Variety-ն։

«Մյուզիքլներն իմ մանկության կարեւոր բաղկացուցիչ մաս էին։ Մենք շատ ուրախ ենք համագործակցություն սկսել «Skydance»-ի եւ «Concord»-ի հետ եւ վերաիմաստավորել դասական մյուզիքլներ՝ դրանք նոր սերնդին ցույց տալու համար»,- մեկնաբանել է Լոպեսը։ Ըստ պայմանագրի՝ երգչուհին պետք է խաղա բեմադրություններից նվազագույնը մեկում։

Առայժմ հայտնի չէ, թե գործընկերներն առաջինն ինչ մյուզիքլներ կթողարկեն։ «Rodgers & Hammerstein» բրոդվեյյան կատոլոգում, որի հետ համագործակցում է «Concord»-ը, ներառված են դասական ստեղծագործություններ՝ «Երաժշտության ձայներ», «Խաղաղ օվկիանոսի հարավը», «Թագավորն ու ես», «Կարուսել»։

Leave A Reply

Your email address will not be published.