Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը հաշտվելուց հետո կրկին բաժանվել են

0

Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը մի քանի շաբաթ առաջ դադարել են հանդիպել, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով աստղերի ընկերներին։ 

Տեղեկությունը տարածվել է ժամեր անց, երբ հաղորդագրություն է տարածվել, որ 30-ամյա մարզիկին նկատել են Լոս Անջելեսում երեք կանանց հետ երեկույթի մուտք գործելիս։ Ականատեսի խոսքով՝ միջոցառումն անց է կացվել Դրեյքի տանը։

E! News-ի աղբյուրը հայտնել է․ «Տրիստանը գիշերը զվարճացել է Դրեյքի, Դիդիի եւ Քրիս Բրաունի հետ։ Նրան նկատել են մի քանի աղջիկներ հետ, հետո նա երեքի հետ առանձին սենյակ է մտել։ Թվում էր՝ նա հիանալի տրամադրություն ուներ եւ ցանկանում էր երեկույթին մասնակցել։ Նա խմել է ու զվարճացել մինչ առավոտ»։ Երկրորդ ականատեսը հայտարարել է, որ Տրիստանը երեկույթի մասնակիցներին հայտնել է, որ ազատ է։

Leave A Reply

Your email address will not be published.