Ալեգրին «Յուվենտուսին» խորհուրդ է տվել ազատվել Ռոնալդուից

0

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի չեմպիոնի նախագահ Անդրեա Անյելիին խորհուրդ է տվել բաժանվել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից:

«Ազատվեք Ռոնալդուից, նա խոչընդոտում է ակումբի զարգացմանը»,- ասել է իտալացի մասնագետը, փոխանցում է La Repubblica-ն:

Հիշեցնենք, որ 36-ամյա Ռոնալդուի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2022-ի ամառ: Նրա տարեկան աշխատավարձը 31 միլիոն եվրո է:  

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մասիմիլիանո Ալեգրին պատրաստ է դարձյալ գլխավորել «Յուվենտուսը»:

Leave A Reply

Your email address will not be published.