«Փյունիկը» և «Ալաշկերտը» չպարզեցին հաղթողին

0

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 17-րդ տուրում «Փյունիկը» Երևանի «Հանրապետական» սատդիոնում ընդունեց «Ալաշկերտին»: Գրանցվեց 1:1 հաշիվը:

«Փյունիկի» կազմում խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց թիմի նորեկ, վենեսուելացի կիսապաշտպան Խոսե Կարաբալոն, որի գոլին հյուրերը 69-րդ րոպեին պատասխանեցին բրազիլացի հարձակվող Տիագո Գալվաոյի դիպուկ հարվածով:

Հիշեցնենք, որ «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այս մրցաշրջանի առաջին հատվածում գլխավորում էր «Ալաշկերտը»:

Այս ոչ ոքիից հետո «Ալաշկերտը» վաստակեց 25 միավոր և հավասարվեց առաջատար «Արարատ-Արմենիային»: «Փյունիկն» 9 միավորով նախավերջին՝ 8-րդ տեղում է:

Հայաստանի առաջնություն, 17-րդ տուր

«Փյունիկ» — «Ալաշկերտ»՝ 1:1

Խոսե Կարաբալո, 43 – Տիագո Գալվաո, 69

Leave A Reply

Your email address will not be published.