«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է գոլազուրկ խաղերի ռեկորդը

0

«Մանչեսթեր Յունայթեդը», Անգլիայի առաջնության 29-րդ տուրում ոչ ոքի խաղալով «Քրիսթալ Փելասի» հետ, 6-րդ գոլազուրկ հանդիպումն է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում: Դա այս առաջնությունում ամենաշատ գոլազուրկ ոչ ոքիների ցուցանիշն է Պրեմիեր լիգայում, հայտնում է Opta-ն:

«Մանչեսթեր Յունայթեդը» կրկնել է սեփական ռեկորդը: Մանչեսթերյան ակումբը 6 գոլազուրկ ոչ ոքի գրանցել էր նաև 2004/05 ու 2016/17 մրցաշրջաններում:

Հիշեցնենք, որ Ուլե Գունար Սուլշերի գլխավորած թիմը 51 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Մանչեսթեր Սիթիից» (27 խաղ) հետ է 14 միավոր։

Image

Leave A Reply

Your email address will not be published.