Բուֆոնը բացառիկ նվաճման է հասել

0

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» 2։0 հաշվով հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ և 9-րդ տարին անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն:

«Յուվենտուսի» չեմպիոնությունը թուրինյան ակումբի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի համար 10-րդն է եղել կարիերայում: Նման արդյունք նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չի հաջողվել գրանցել:

Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Յուվենտուսի» պաշտպաններ Լեոնարդո Բոնուչին և Ջորջիո Կիելինին են՝ 9 չեմպիոնությամբ:

42-ամյա Բուֆոնը «Յուվենտուսում» հանդես է գալիս 2001 թվականից: 2018/19 մրցաշրջանն իտալացի դարպասապահն անցկացրել է ՊՍԺ-ում, այնուհետև կրկին վերադարձել «Յուվենտուս»:

Leave A Reply

Your email address will not be published.