«Լացիոն» հաղթեց՝ ապահովելով տեղը լավագույն քառյակում եւ ՉԼ-ում

0

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Հռոմի «Լացիոն» տանը խաղաց «Կալյարիի» հետ եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը գոլ բաց թողնելուց հետո իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն առավելության հասավ սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի եւ իտալացաի հարձակվող Չիրո Իմոբիլեի գոլերի շնորհիվ։

«Լացիոն» 72 միավորով չորրորդն է եւ ապահովեց տեղը լավագույն քառյակում ու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։ Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Լացիոն» 5-րդ տեղում ընթացող «Ռոմայի» նկատմամբ ունի 11 միավորի առավելություն։ «Կալյարին» 13-րդն է՝ 42 միավոր։

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Լացիո» — «Կալյարի»՝ 2։1 (տեսանյութ)

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 47, Չիրո Իմոբիլե, 60 — Ջովանի Սիմեոնե, 45

Leave A Reply

Your email address will not be published.