Ռոնալդու. Ինձ համար առաջնայինը թիմային հաղթանակներն են

0

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է իր գրանցած ռեկորդի մասին:

«Ռեկորդները կարևոր են, սակայն ինձ համար առաջնայինը թիմային հաղթանակներն են: Ֆուտբոլիստը չի կարող ռեկորդներ գրանցել, եթե թիմը չի հաղթում:

«Յուվենտուսը» ցանկանում է կատարելագործվել և նորանոր հաղթանակներ տանել»,- Ռոնալդուի խոսքը փոխանցում է Sky Italia-ն:

Հիշեցնենք, որ 35-ամյա հարձակվողը «Լացիոյի» դեմ Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում 2 գոլ է խփել: Իտալիայի առաջնությունում այդ գոլերը Ռոնալդուի համար եղել են 50-րդն ու 51-րդը: Ռոնալդուն դարձել է առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է 50 և ավելի գոլի հեղինակ դառնալ Անգլիայի առաջնությունում, Իսպանիայի առաջնությունում և Իտալիայի առաջնությունում:

Leave A Reply

Your email address will not be published.