Exclusive. ՄԼՍ-ից արգենտինացի փլեյմեյքերը կհրավիրվի Հայաստանի հավաքական

0

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը շարունակում է ուղիներ փնտրել ազգային թիմն ուժեղացնելու համար:

NEWS.am Sport-ին հայտնի է դարձել, որ իսպանացի մասնագետի տեսադաշտում է հայտնվել հայկական արմատներ ունեցող արգենտինացի փլեյմեյքեր Լուկաս Սելարայանը:

Կապառոսն արդյունավետ զրույց է ունեցել 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հունվարին համալրել է ՄԼՍ-ը ներկայացնող Columbus Crew ակումբի կազմը և արդեն հասցրել է բացել իր գոլերի հաշիվը նոր առաջնությունում:

Սելարայանի տրանսֆերն ամերիկյան ակումբին արժեցել է 7 միլիոն դոլար, ինչը տրանսֆերային ռեկորդ է համարվում Columbus Crew-ի համար:

Լուկաս Սելարայանը կարիերան սկսել է արգենտինական «Բելգրանո» ակումբում, 2016 թվականին տեղափոխվել է մեքսիկական «Տիգրես», որի կազմում 2 անգամ դարձել է Մեքսիկայի չեմպիոն:

Վերոնշյալ ակումբների կազմում հայկական արմատներով արգենտինացի կիսապաշտպանն անցկացրել է ավելի քան 200 պաշտոնական հանդիպում, դարձել 34 գոլի ու 20 արդյունավետ փոխանցման հեղինակ :

Leave A Reply

Your email address will not be published.