Կիելինի. Ռոնալդուն լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ է

0

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին խոսել է իր ակումբակից, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Բարեբախտաբար, ես հնարավորություն եմ ստացել խաղալ Ռոնալդուի հետ նույն ակումբում: Նա լրիվ այլ մակարդակի ֆուտբոլիստ է:

Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս» շատ բան է տվել ակումբին: Նրա ներկայությամբ մենք ավելի մրցունակ ենք և կարող ենք պայքարել ցանկացած թիմի դեմ»,- Կիելինիի խոսքը փոխանցում է TuttoSport-ը:

Հիշեցնենք, որ 35-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից»:

Leave A Reply

Your email address will not be published.